Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ժամը 14.49-ին տեղեկություն է ստացվել, որ Հաղթանակ կամրջից քաղաքացի է ցած նետվել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ-ի փրկարար ջոկատը և ՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ 43-ամյա  Ա. Բ.-ն ինքնասպանություն է գործել` ցած նետվելով կամրջից:

Փրկարարները Հրազդանի կիրճից պատգարակով դուրս են բերել դին և հանձնել ոստիկանության և շտապօգնության աշխատակիցներին: