Իրականացվել է փորձ, որի մասնակիցները քնել են ութ ժամ։ Հետո նրանց հրավիրել են լաբորատորիա։

Առաջին օրը փորձի մասնակիցները սովորական ռեժիմով են քնել, երկրորդ օրը անքուն են անցկացրել: Երկու ժամը մեկ անգամ ստուգվել է նրանց արյան մոլեկուլային բաղադրությունը, փոխանցում է «ԱիՖ»-ը:

Պարզվել է, որ անքուն օրերին արյան մեջ գտնվող բնական հակասթրեսային  տարրերի բաղադրությունը մի քանի անգամ ավելացել է: Նշանակում է, որ անքուն մեկ գիշերը կարող է օգնել ընկճախտով տառապող հիվանդներին, եթե սովորաբար նրանք ճիշտ կենսակերպ են վարում: