ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, նախատեսված պլանի համաձայն, 500 գաղտնի գործակալներ կուղարկի արտերկիր: Երկու տարի առաջ Պենտագոնը նախատեսում էր երկու անգամ ավելացնել իր գործակալների թիվը, հաղորդում է The Washington Post-ը:

Վկայակոչելով բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյայի, որը ցանկացել է անանուն մնալ, աղբյուրը հաղոդրում է, որ Պենտագոնը կրճատելով իր գործակալների թիվը, «թողնում է ոչ մեծ, բայց արդյունավետ գործակալների խումբ»:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Պենտագոնը նախկինի պես տասնյակ գործակալներ կտեղակայի ողջ աշխարհում, ամենաբարդ կետերում, այդ թվում Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի մի շարք երկրներում, որտեղ «Ալ Կաիդան» եւ «Իսլամական պետությունը» ունեն իրենց հենակետերը: