ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոնի Քերրին, Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը եւ արտաքին քաղաքականության հարցրով ԵՄ նախկին գերագույն ներկայցուցիչ Քեթրին Էշթոնը բանակցությունների նախօրեին եռակողմ հանդիպում կանցկացնեն: Տեղեկությունը, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», հաստատել է Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին:

Աբաս Արաքչին անեւ հայտարարել է, որ միջուկային բանակցությունների հաջորդ փուլը միջազգային միջնորդների «վեցնյակի» եւ Իրանի միջեւ նոյեմբերի 11-ին Օմանի մայրաքաղաք Մասկատում:

Ինչպես հիշեցնում է աղբյուրը, ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին նախկինում հայտնել էր, որ Քերրիի, Զարիֆի ու Էշթոնի հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 9-10-ին Մասկատում: Չնայած նրան, որ նոյեմբերի 1-ին Էշթոնը լքում է ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնը, նա կշարունակի մասնակցել բանակցություններին՝ որպես ԵՄ ներկայացուցիչ: