ՀՀ-ում ՀՌՕ-ի ռուսական ռազմաբազայում տեղի է ունեցել ռուսական ռազմաբազայի թանգարանի բացման գլխավոր փորձը:
ՀՌՕ-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հրամանատար գնդապետ Անդրեյ Ռուզինսկու ղեկավարությամբ ցուցադրվել են հանդիսավոր արարողության հիմնական փուլերը:
Թանգարանի բացումը նշանակված է նոյեմբերի 7-ին: Հանդիսավոր արարողությանը հրավիրված են դիվանագետներ, ՀՀ ՊՆ-ի, Ռուսաստանի ԱԴԾ-ի, մտավորականության եւ հոգեւորականության ներկայացուցիչներ, զինվորականների ընտանիքների անդամները եւ Կալաշնիկովի այրին:




























