Աշխարհի խոշորագույն նավթարդյունահանող ընկերությունները, ինչպիսիք են, օրինակ, ExxonMobil-ը, Chevron-ը եւ Shell-ը, անհրաժեշտ են համարում կրճատել ծախսերը: Պատճառը նավթի համաշխարհային գների անկումն է:
Ըստ The Wall Street Journal-ի, այս տարվա երրորդ եռամսյակում ExxonMobil-ը, Chevron-ը եւ Shell-ը միասին շուրջ 18.9 մլրդ դոլարի շահույթ են ստացել: Նավթի գների անկման հետեւանքով ընկերությունները հրաժարվում են արդյունաբերական հզորությունների ընդլայնման ծրագրերից եւ փակում կամ վաճառում են ոչ շահութաբեր ակտիվները:
Չնայած ստեղծված իրավիճակին, ապագայում ընկերություները կանխատեսում են նավթի եւ գազի արդյունահանման ծավալների ավելացում: Անցյալ շաբաթ Exxon-ն ու Chevron-ը հավանության են արժանացրել 2017 թվականին արտադրությունն ընդլայնելու ռազմավարությունը:




























