ԱՄՆ-ում համազգային միջանկյալ ընտրություններ են սկսվել, հաղորդում է «Deutsche Welle»-ը:

Հիշեցնենք, որ թեկնածումները պայքարում են ԱՄՆ-ի Սենատում 100-ից 33 տեղի համար, եւ Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 տեղի համար: Բացի այդ, 50 նահանգներից 36-ում նահանգապետերի եւ պետական այլ պաշտոնյաների՝ պետական քարտուղարի եւ գլխավոր դատախազի ընտրություններ կանցնեն:

Միաժամանակ, նշում է աղբյուրը, մի քանի հանրաքվե կանցկացվի, մասնավորապես, մարիխուանայի օրինականացման վերաբերյալ:

Վերջին հարցումները ցույց են տալիս, որ դեմոկրատները կորցնում են մեծամասնությունը Սենատում: Սենատի արտի կազմում 53 դեմոկրատ կա եւ 45 հանրապետական:

Հիշեցնենք, որ Բարաք Օբամայի վարկանիշը ռեկորդային ցածր մակարդակի է հասել. ԱՄՆ-ի նախագահի հանդեպ դրական վերաբերմունքի մասին հաղորդում է հարցված ամերիկացիների միայն 44 տոկոսը: