Երեւանի եւ Սիմֆերոպոլի միջեւ օդային կապ կհաստատվի նոյեմբերի 16-ից: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց «Գրոզնի Ավիա» ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Արարատ Մուրադյանը: Նրա խոսքով, ավիաընկերությունը կկատարի շաբաթական մեկ չվերթ, ճանապարհի տեւողությունը կկազմի 2 ժամ 15 րոպե:
Նա նշեց, որ ընկերությունն արդեն ստացել է Երեւանից Անապա չվերթների թույլտվություն ՀՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի գլխավոր վարչությունից: Իսկ Անապայից Սիմֆերոպոլ չվերթների թույլտվություն ընկերությունն արդեն ունի: «Մենք այն ստացել ենք ՌԴ դաշնային «Ռոսավիացիա» գործակալությունից», - նշեց Մուրադյանը:
Չվերթների ողջ իրավական կողմը, ընդգծեց նա, չունի ոչ մի տարընթերցում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) եւ Աէրոնավիգացիայի անվտանգության Եվրոպական կազմակերպության (Eurocontrol) կա նոնա կա րգերի հետ:
«Անապայի օդանավակայանում սպասարկումը կլինի առավելագույնս արագ եւ պարզեցված` նաեւ շնորհիվ նրա, որ ուղեւորները իքնաթիռ չեն փոխելու», - հավելեց Մուրադյանը:
Ըստ նրա, չվերթի ուղեւորներ կարող են դառնալ ոչ միայն Ղրիմի 16-հազարանոց հայ համայնքի ներկայացուցիչները, այլեւ հայաստանցի զբոսաշրջիկները: «Ղրիմում մենք արդեն նախնական բանակցություններ ենք վարել ոչ միայն տուրիստական օպերատորների, այլ նաեւ Սակիի հանրահայտ ցեխաբուժարան-պանսիոնատների հետ: 40-ից բարձր տարիքի տղամարդիկ, որոնք կարիք ունեն որոշակի բուժման, ավանդապես գնում են այնտեղ, այդ թվում` Հայաստանից: Մենք ուզում ենք այդ գործընթացը հնարավորինս պարզեցնել` առաջարկելով մեկ փաթեթում տոմս, կացություն ու բուժում: Ղրիմի գործընկերները պատրաստ են համագործակցել», - նշեց «Գրոզնի ավիայի» ներկայացուցիչը:




























