Մոսկովյան բորսայում արժութային առքուվաճառքից հետո տեղական ժամանակով 18:05-ին դոլարի փոխարժեքը գերազանցել է 45 ռուբլու սահմանը՝ հասնելով ռեկորդային 45.0195 ռուբլու: Այս մասին տեղեկացնում է BFM.ru-ն:

Այդ ցուցանիշը նախորդ մակարդակից բարձր է 1.42 ռուբլով: Սակայն դրանից հետո դոլարի գնի աճը դանդաղել է եւ ժամը 18:10-ին դոլարի փոխարժեքը կազմել է արդեն 44.8 ռուբլի:

Նոյեմբերի 6-ին Ռուսաստանի Բանկի սահմանած եվրոյի եւ դոլարի պաշտոնական փոխարժեքն է, համապատասխանաբար, 55.6234 եւ 44.3993 ռուբլի:

Նոյեմբերի 5-ին ԿԲ-ն հայտարարել է, որ հրաժարվում է արժութային շուկայում անսահմանափակ ծավալով միջամտություններից, չնայած նաեւ մտադիր չէ ամբողջությամբ դադարեցնել իր ներկայությունը: