Տարածքային կառավարման նախարարությունը կդադարի գոյություն ունենալ որպես առանձին միավոր: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այդ նախարարությունը կմիավորվի Արտակարգ իրավիճակների նախարարությանը:

Նախարարությունների թիվը կմնա նույնը, քանի որ կստեղծվի նոր նախարարություն՝  Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարություն:

Թե ինչպես կկոչվի միավորված նոր նախարարությունը եւ արդյոք կվերացվի փոխվարչապետի պաշտոնը, որը զբաղեցնում էր տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, դեռ չի նշվում:

Նշենք, որ երկար ժամանակ (2008-2014) տարածքային կառավարման նախարարի եւ փոխվարչապետի պաշտոնը զբաղեցրել է Արմեն Գեւորգյանը, իսկ նրանից առաջ՝ Հովիկ Աբրահամյանը: