Մոսկվայի բորսայում դոլարի փոխարժեքը հասել է 45,68 ռուբլու՝ նվազելով 2,96 ռուբլով: Եվրոյի փոխարժեքը հասել է 56,75 ռուբլու, հաղորդում է Russian Today-ը՝ վկայակոչելով Մոսկվայի բորսայի տվյալները:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին, օրվա երկրորդ կեսին եվրոյի փոխարժեքը նոր ռեկորդ է սահմանել՝ 60 ռուբլի: Բորսայում այդ նույն ժամանակ դոլարի փոխարժեքը կազմել է 48,42 ռուբլի: Մոսկվայի բորսայի 2 հիմնական ինդեքսներից մեկը, որը դոլարով հաշվարկում է PTC-ն, առաջին անգամ վերջին 5 տարում նվազել է հոգեբանական կարեւոր կետից՝ 1000-ից:




























