Թուրքիայի Քոջաելի նահանգային ոստիկանությունը Քոջաելիում եւ եւս 7 նահանգներում գյուլենական ոստիկանների դեմ նոյեմբերի 8-ի վաղ առավոտյան համաժամանակյա գործողություններ են սկսվել։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Քոջաելիի նահանգային ոստիկանության կողմից գյուլենական ոստիկանների դեմ գործողության ժամանակ ձերբակալվել են 17 ոստիկաններ, որոնց մեջ նաեւ ոստիկանապետեր են եղել։

Նշենք, որ 2013-ի դեկտեմբերի 17-ին Թուրքիայի մի շարք վայրերում տեղի է ունեցել համաժամանակյա գործողություն, որը ստացել է «Մեծ կաշառք» անունը։ Գործողության ժամանակ ձերբակալվել եւ այնուհետ կալանավորվել են նախարարների որդիներ,գործարարներ եւ պաշտոնյաներ։

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ «Մեծ կաշառք» գործողության հեղինակները հանդիսացել են Ֆեթուլահ Գյուլենի կողմնակիցները։