Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրները ներառվել են ռուսական ռազմական ավիացիոն տեխնիկա ստացող գործընկերների ցանկում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով «Միավորված ավիաշինարարական կորպորացիա» ընկերության նախագահ Միխայիլ Պողոսյանին:
«Եթե ընդհանրապես խոսենք Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածշարջանի շուկայի մասին, ապա վերջին 15 տարիներին ավելի քան 500 օդանավեր են արտադրվել ու մատակարարվել այդ երկրներին»,-ասել է նա:
«Մեզ հաջողվել է այդ արդյունքներին հասնել մեր արտադրանքի մշտական կատարելագործման շնորհիվ: «Սու-25»-ը 4-րդ սերնդրի օդանավերի ընտանիքի ամենավերջին մոդիֆիկացիան է: Մենք համարում ենք, որ այն լավ հեռանկարներ ունի ինչպես չինական, այնպես էլ Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի այլ երկրների շուկաներում»,-ամփոփել է Պողոսյանը:



























