Ռուսաստանի ֆինանսական իշխանությունները ռուբլու փոխարժեքի կայունացման համար բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկում են, հայտնում է  «Ինտերֆաքսը»` մեջբերելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

«Դուք գիտեք, որ այսօր ռուբլու փոխարժեքը զգալի տատանումների է ենթարկվել: Մեր ֆինանսական իշխանությունները բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկում են: Երկրի Կենտրոնական բանկը շարունակում է սղաճի թիրախային քաղաքականությունը», - աղբյուրը մեջբերում է Ռուսաստանի նախագահին:

«Արժութային շուկայում դիտարկվող վարգը կդադարի», - խոստովանել է նախագահը: Պուտինը նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում սահմանափակել կապիտալի շարժը, ընդ որում մտադիր է Չինաստանի հետ տնտեսական կապերի շրջանակներում ավելի ակտիվորեն օգտագործել ազգային արժույթով վճարումները, եւ այդ հնարավորությունները կընդլայնի էներգառեսուրսների առեւտրի հաշվին:

Ռուսաստանի Կենտրոնական բանկը անցած շաբաթ փոխեց արժութային քաղաքանությունը՝ արժութային  ինտերվենցիաների ծավալը օրական նվազեցնելով մինչեւ 350 մլն դոլար: