Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Ռուբեն Ադալյանին՝ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Դուք անցել եք ստեղծագործական մեծ ճանապարհ, հարստացրել հայ կերպարվեստը Ձեր ինքնատիպ կտավներով, որոնք հավաքականորեն ձեւավորում են Ձեր ստեղծագործական յուրօրինակ աշխարհը՝ իրականի եւ երեւակայականի սահմանագծին:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, երկար տարիների կյանք եւ ամենայն բարիք»,-ասված է  շնորհավորական ուղերձում: