Սիրիայի «Իսլամական պետության» զինյալները կախվածություն են ձեռք բերել հայտնի էներգետիկ ըմպելիք Red Bull-ից, փոխանցում է Russian Today-ը վկայակոչելով The Local-ին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջին 9 ամիսների ընթացքում Թուրքիայի տարածքից հարեւան երկիր տարբեր ապրանքներ են ուղարկվել՝ ցեմենտից եւ բուսական յուղից մինչեւ էներգետիկ ըմպելիքներ:
Փոխադրողներից մեկը պարբերականին պատմել է, որ Թուրքիայից Red Bull-ով բեռնված օրական 4-5 բեռնատար է ուղարկվում Սիրիա: Իսլամիստները էներգետիկ ըմպելիքը օգատգործում են մարտերի ժամանակ ֆիզիկական ակտիվությունը ավելի երկար պահպանելու նպատակով:




























