«Ռեսուրսների եւ էներգիայի օգտագործման դպրոցական ծրագիր» (SPARE) միջազգային էկոլոգիական ցանցի նախաձեռնությամբ նոյեմբերի 11-ը հայտարարվել է Էներգամատակարարման օր: Այս տոնը հիմնելու որոշումը կայացվել է 2008 թվականի ապրիլին, Ղազախստանում անցկացված SPARE-ի համակարգողների միջազգային խորհրդակցության ժամանակ: Ըստ Calend-ի, օրը միջազգայինի կարգավիճակ է ստացել, քանի որ ծրագրին մասնակցելու ցանկություն է հայտնել շուրջ 20 երկիր:

Տոնի հիմնական խնդիրն է՝ իշխանությունների եւ հասարակությունների ուշադրությունը հրավիրել ռեսուրսների ռացիոնալ օգտագործման եւ էներգիայի վերականգվող աղբյուրների զարգացման վրա: Էներգամատակարարման խնդիրն ավելի խորն է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Էներգիայի խնայողությունը թույլ կտա նվազեցնել շրջակա միջավայրի աղտոտումը: