Պեկինում մեկնարկում է ԱԽՏՀ գագաթաժողովի երկրորդ օրը, որի շրջանակում առաջնորդները կքննարկեն  տարածաշրջանի զարգացումը՝ համաշխարհային տնտեսության անկայունության պայմաններում, փոխանցում է «Ռոսիյսկայա գազետան»:

Աղբյուրը նշում է, որ նախագահների եւ վարչապետների խումբը մոտեցել է Յանկի լճին՝ Պեկինից 50 կմ հյուսիս: ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը դահլիճ է մտել  Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների հետ, ընդ որում՝ երեքն էլ աշխույժ զրուցելիս են եղել:

Առաջին նիստի օրակարգում տնտեսական ինտեգրացիայի խորացումն է, աշխատանքային նախաճաշը նվիրված է լինելու տարածաշրջանային  փոխկապակցվածությանը եւ ենթակառույցների կատարելագործմանը, իսկ երկրորդ նիստում քննարկվելու է նորարարական առաջընթացին աջակցելու թեման. Կառուցվածքային բարեփոխումները եւ տնտեսական աճը: Գագաթաժողովի  վերջում հռչակագիր է ընդունվելու, որը կարտացոլի ինտեգրացիոն զարգացման եւ տարածաշրջանում ինովացիոն զարգացման խթանման մոտեցումները: Առաջնորդները կհաստատեն նաեւ ազատ առեւտրի ճանապարհային քարտեզը  եւ համաշխարհային գնային  շղթաների աջակցության եւ զարգացման ռազմավարական ծրագիրը: