Քոնեքթիքութ նահանգի քաղաքամերձ երկաթգծերին այրվել է 21-ամյա տղամարդ, որը բարձրացել էր էլեգտրագնացքի վրա, փոխանցում է Gazeta.ru-ն:
Աղբյուրը նշում է, որ երկաթուղու աշխատակիցները այրվող մարդուն հայտնաբերել են նոյեմբերի 11-ին էլեգտրագնացքի վրա: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ գնացքը կանգ է առել լարման բացակայության հետեւանքով:
Երիտասարդին հիվանդանոց են հասցրել մարմնի 85%-ի այրվածքներով, որտեղ էլ նա վախճանվել է: Հաղորդվում է, որ զոհի անունն է Բրայան Մաքքելենը: Նա ապրում էր Նյու Յորքում, մասնագիտությամբ դերասան եւ մոդել էր:





























