Ուղեւորատար ավտոբուսի վթարի հետեւանքով Պակիստանում 56 մարդ է զոհվել, այդ թվում 17 կին եւ 18 երեխա, գրում է Lenta.ru-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ավտովթարը տեղի է ունեցել երկրի հարավում՝ Սինդ նահանգում: Ավտոբուսի սրահում մոտ 80 մարդ է գտնվել: Նախնական տվյալներով՝ ավտոբուսի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը եւ բախվել բեռնատարին, ինչի արդյունքում ավտոբուսը շրջվել է:
Վթարի հետեւանքով բոլոր տուժածները շտապ հոսպիտալացվել են: Տեղի ունեցած կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել Պակիստանի նախագահ Մամնուն Հուսեինը:





























