Նոյեմբերի 13-ին Լիտվայի արդարադատության նախարար Յուոզաս Բեռնատոնիսն ընդունել է Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանին եւ նրա հետ քննարկել Հայաստան-ԵՄ հաարաբերությունները:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարար Բեռնատոնիսը հաստատել է փոխշահավետ համագործակցության կարևորությունը և բարձր գնահատեց բարեփոխումների շարունակական իրականացման Հայաստանի հանձնառությունը:
Կողմերը գոհունակություն հայտնեցին Հայաստանի և Լիտվայի միջև միջպետական հարաբերությունների ակտիվ զարգացման կապակցությամբ և կարևորեցին արդարադատության ոլորտում համագործակցության հաստատման անհրաժեշտությունը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում հաստատել փոխգործակցության օրակարգն ու հաճախակիացնել փոխայցելությունները:
Քննարկեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:




























