Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն կարող են խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ Ուկրաինայի արեւելքում իրավիճակի պատճառով, հայտնում է Reuters-ը:

«Եթե Ռուսաստանը դրական է տրամադրված Ուկրաինայի ազատության հարցում, ապա պատժամիջոցները կարող են  չեղարկվել, իսկ եթե Ռուսաստանը իրավիճակը շարունակի վատթարացնել, ապա պատժամիջոցները կխստացվեն», — նշել է Քեմերոնը, փոխանցում է Gazeta-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վաշինգտոնը պատրաստ է  վերացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, եթե Ուկրաինայում իրավիճակը կայունանա: