Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սալմոնդը վայր կդնի Շոտլանդիայի ազգային կուսակցության առաջնորդի լիազորությունները, որը գլխավորում էր 20 տարի: Պաշտոնից հեռանալու մասին Սալմոնդը կհայտարարի ուրբաթ՝ Պերտ քաղաքում կուսակցական հերթական ժողովի ժամանակ:

2007 թ.-ից առաջին նախարարի պաշտոնը զբաղեցնող Սալմոնդը հայտարարել է հաջորդ օրը հրաժարական տալու մասին, երբ տարածաշրջանի անկախության իր նախաձեռնած հանրաքվեն  ավարտվել է երկրի միասնականության կողմնակիցների հաղթանակով: Սալմոնդը լքում է երկու պաշտոններն էլ. կուսակցական եւ կառավարական: Նրան կփոխարինի  տեղակալ Նիկոլա Ստերջենը, որն իր թեկնածությունն առաջադրել էր հոկտեմբերին՝ որպես ոչ այլընտրանքային թեկնածու, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Հաստատվելուց հետո Ստերջենը մտադիր է բարձրացնել կուսակցության ժողովրդականությունը՝ դրա շարքեր երիտասարդների ներգրավելով: Սպասվում է, որ Շոտլանդիայի խորհրդարանը կուսակցական նոր առաջնորդին առաջին նախարար կհաստատի հաջորդ շաբաթ: