Կոռուպցիայի մեջ կասկածվող Beidaihe Water Supply Corporation-ի նախկին նախագահը Մա Չաոցյունյանի տանը քննիչները 37 կգ ոսկի, 62 տների սեփակաության փաստաթղթեր եւ 120 մլն յուան (19,6 մլն դոլար) կանխիկ գումար են հայտնաբերվել: Այդ մասին հայտնում է «Սինխուա» գործակալությունը:
Գործակալությունը նշում է, որ Մա Չաոցյունը մեղադրվում է կաշառակերության եւ հանրային միջոցների անօրինական յուրացման մեջ: Փաստաթղթում նշվում է, որ նմանօրինակ դեպքերը բացասական ազդեցություն են գործում հասարակության վրա, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Գերագույն ժողովրդական դատախազության հակակառուպցիոն վարչության տվյալներով՝ այս տարվա առաջին 9 ամսում կաշառակերության կասկածանքով քննություն է անցկացվել 21,65 հազար պետպաշտոնյաների նկատմամբ, որոնցից 13,4 հազարը մեղավոր են ճանաչվել:




























