Գյումրիում նոյեմբերի 13-ին ինքնահրկիզման փորձ կատարած 36-ամյա Արտակ Հովսեփյանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, NEWS.am-ին հայտնեցին Երեւանի այրվածքաբանական կենտրոնի վերակենդանացման բաժնից։
«Վիճակը ծաղրահեղ ծանր է, մարմնի մոտ 60 տոկոսն այրված է, այդ այրվածքները սովորաբար կյանքի հետ անհամատեղելի են։ Հիվանդն անգիտակից վիճակում է, ապարաատով է շնչում»,-հայտնեցին այրվածքաբանական կենտրոնից։
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Արտակ Հովսեփյանը հոգեկան խնդիրներ է ունեցել։ NEWS.am-ի տեղեկություններով՝ հերթական ընտանեկան վիճաբանության ժամանակ Արտակ Հովսեփյանը կնոջը սպառնացել է «ի՞նչ է, ուզում ես, վրես բենզին լցնեմ, վառե՞մ», եւ դրանից հետո իրականացրել է իր սպառնալիքը։
Հիշեցնենք, որ փրկարար ծառայությունը նոյեմբերի 13-ին, ժամը 13.04-ին տեղեկատվություն է ստացել, որ ժամը 12.50-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գործարանային փողոցի թիվ 18 տան բնակիչը է հրկիզել է իրեն:



























