Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում սկսվել է «Մեծ քսանի» գագաթաժողովի բացման պաշտոնական արարողությունը։

Միջոցառման մեկնարկից րոպեներ առաջ G20 երկրների առաջնորդները լուսանկարվել են Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթի հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ կայացելէր G20 երկրների առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպումը։

Քսանի խումբը միջազգային առաջատար ֆորում է, որը մասնագիտացած է համաշխարհային տնտեսության եւ ֆինանսների հարցերում։ Դրա կազմում կա 19 երկիր (Արգենտինա, Ավստրալիա, Բրազիլիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Հնդկաստան, Ինդոնեզիա, Իտալիա, Կանադա, Չինաստան, Մեքսիկա, Կորեայի Հանրապետություն, Ռուսաստան, Սաուդյան Արաբիա, ԱՄՆ, Թուրքիա, Ֆրանսիա, ՀԱՀ եւ Ճապոնիա) եւ ԵՄ-ն:

G20 պետություններին բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի շուրջ 80%-ը առեւտրի 80%-ը, բնակչության՝ 2/3 –ը: