Սեպտեմբերի 12-ին ԱՄՆ Բլումինգ-Գրով քաղաքում 31-ամյա տեղի բնակիչ Էրիկ Ֆրեյնը թաքստոցից կրակ էր բացել ոստիկանական աշխատակիցների ուղղությամբ: Նրանցից մեկը զոհվել, մյուսը ծանր վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել:
Կասկածյալի որոնումներին միացել էին ոչ միայն շրջանային ոստիկանության աշխատակիցները, այլեւ ՀԴԲ-ի գործակալները: Ֆրեյնը ամենաորոնվող հանցագործների տասնյակում էր, փոխանցում է Informing-ը:
Ընդհանուր առմամբ, որոնումներին միացել էր մոտ հազար իրավապահ: 48 օրվա աշխատանքի ընթացքում ոստիկանները մետր առ մետր ստուգել են Պոկոնո լեռը եւ գետի ափերը: Հոկտեմբերի 31-ին գտել են Էրիկ Ֆրեյնին:
Որոնողական աշխատանքների համար ծախսվել է 11 մլն դոլար: Շուրջ 500 հազարը ծախսվել է հատուկ տեխնիկա ձեռք բերելու համար, մնացած մասը՝ աշխատակիցների վարձատրության: Գումարի մոտ 70%-ը կազմել է արտաժամյա աշխատանքի դիմաց վարձատրությունը:




























