Նիդերլանդները, ԵԱՀԿ-ն եւ ինքնահռչակված Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը (ԴԺՀ) Boeing-ի բեկորների դուրսբերման արձանագրություն են ստորագրել: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին հայտնել են ինքնահռչակված հանրապետության ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից:

Կործանված ինքնաթիռի մասերի դուրս բերումը կսկվի վաղվանից, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Իր հերթին, Նիդերլանդների կառավարությունը նախօրեին հաղորդել էր, որ հոլանդական մասնագետներն արդեն զբաղվում են կործանված ինքնաթիռի բեկորները հավաքելով:

Հիշեցնենք, որ Ամստերդամ-Կուալա-Լումպուր չվերթն իրականացնող Boeing 777-ը հուլիսի 17-ի երեկոյան վթարի էր ենթարկվել Ուկրաինայի Դոնեցկի շրջանում: Ինքնաթիռի բոլոր ուղեւորներն ու անձնակազմի անդամները՝ 298 մարդ (մեծ մասը Նիդերլանդների քաղաքացիներ են), զոհվել էին: