Մասշտաբային հետազոտությունը ցույց է տվել, որ միջատները ի հայտ են եկել մոտ 480 մլն տարի առաջ՝ դինոզավրերից եւ կաթնասուններից դեռ շատ առաջ: Նման եզրահանգման գալու համար տարբեր երկրների գիտնականներ կենդանական աշխարհի ամենաձանձրացնող ներկայացուցիչներին ստիպված են եղել ուսումնասիրել կենսաբանական, գենետիկական եւ մոլեկուլյար մակարդակում:
Պարզվել է, որ միջատները ի հայտ են եկել Երկրի վրա ցամաք գոյանալուց անմիջապես հետո: Բույսերի ակնհայտ կախվածությունը միջատներից եւ հակառակը միայն հաստաում է այդ տեսակետը, հայտնում է Gismeteo-ն:




























