Սահմանապահ գյուղերի պետական աջակցությունը այս կամ այն չափով պարտադիր կշարունակվի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարեց տարածքային կառավարման փոխնախարար եւ նախարարի պաշտոնակատսր Վաչե Տերտերյանը՝ մեկնաբանելով կառավարության կողմից ակզմված սահմանամերձ գյուղերին աջակցության օրինագծերի փաթեթը:
Նա նշեց, որ իշխանությունը քննարկում է գյուղերի ցուցակը, որոնք պետք է կազատվեն հարկերից: Չի բացառվում, որ ցուցակի հիմքում ընկած կլինեն հակառակորդի պատերազմական գործողությունների պատճառով չօգտագործված համայնքների հողերը (ցուցակը հաստատվել է 2002թ.՝ խմբ.):
«Այս տրամաբանությամբ մենք արդեն երկու տարի այդ բնակավայրերում փոխհատուցում են հողահարկը եւ ոռոգման ջրի վճարի 50%-ը: Գյուղերի վերջնական ցուցակը կհաստատի կառավարությունը», - նշեց Տերտերյանը:
Հիշեցնենք, որ 2002թ. կառավարությունը հաստատել է զինված հակամարտությունից տուժած 47 սահմանամերձ համայնքների ցուցակը. 2 քաղաք (Ճամբարակ եւ Նոյեմբերյան) եւ Ադրբեջանի, այդ թվում՝ Նախիջեւանի սահմանին մոտ գտնվող 45 գյուղեր, որոնցից 3-ը գտնվում են Արարատի մարզում, 5-ը՝ Գեղարքունիքի, 9-ը՝ Սյունիքի, 7-ը՝ Վայոց Ձորի, 23-ը Տավուժի մարզերում:



























