Հայաստանի ռուսական ռազմաբազայում շարունակվում է զինծառայողների ծրագրային փոխարինումը: Մոսկվայի մարզից ժամանել է մասնագետների հերթական խումբը:

ՀՌՕ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ բոլոր մասնագետները յուրացրել են պրոֆեսիոնալ նախապատրաստության հատուկ դասընթացը:  Դասընթացի հիմնական առանձնահատկությունը «Գրանատ», «Լեեր» եւ «Զաստավա» օդանավերի կիրառումն էր բարձրլեռնային տեղանքում՝ ծովի մակարդակից 1600-2200 մ բարձրության վրա: