Աբխազիայի վարչապետի վրա հարձակված մաքսային ծառայության աշխատակից Ահրու Ենիկին ազատել են աշխատանքից, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Աբխազիայի մաքսային պետական կոմիտեի նախագահ Մսոուստա Շամբային:
Մաքսայինի նախկին աշխատակցի հանդեպ քրեական գործ է հարուցվել:
«Ինչպես Ախազիայի բնակիչներին, այնպես էլ Մաքսային պետական կոմիտեի աշխատակիցներին այդ արարքը ցնցել է», - ասել է Շամբան: Ըստ նրա՝ պետկոմիտեի ներկայացուցիչը, որը ստորաբար եւ ցուցադրաբար արհամարհել է օրենքը, պետք է պատժվի ամբողջ խստությամբ:
Գործակալությունը հիշեցնում է, որ նոյեմբերի 15-ին հարձակվել էին վարչապետ Բեսլան Բուտբայի վրա: Սուխումի Արձինբա փողոցով շարժվող Բուտբայի Mercedes մեքենայի ճանապարհը կտրել էր Opel մեքենան: Opel-ի վարորդը եւ ուղեւորը դուրս էին եկել մեքենայից եւ հարձակվել վարչապետի վրա, որը, ըստ հանրապետության ՆԳՆ տվյալի, առանց թիկնապահների էր եղել: Բուտբան ուղեղի ցնցում էր ստացել, հիվանդանոց տեղափոխելու կարիք չէր եղել:
Վարչապետի վրա հարձակված երկու տղամարդկանց ձերբակալել են: Նրանք հարբած են եղել: Հարուցվել է քրեական գործ: Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան քրեական գործի քննությունը անձնական վերահսկողության տակ է վերցրել:




























