Եռյակի հանրահավաքները չցրեցին հանրության շրջանում առկա անորոշությունը:  Այս մասին նոյեմբերի 17-ին հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ մեկնաբանելով ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» հոկտեմբերի 10-ի եւ 24-ի համատեղ հանրահավաքները:

«Չեմ կարող հայտարարել, թե հասարակությանը մտահոգող բոլոր հարցերը պատասխաններ են ստացել: Սակայն դա նորմալ է. Քաղաքական պայքարում ամեն ինչ միանգամից չի լինում: Հասարակությունը պետք է պատրաստ լինի երկարատեւ պայքարի, սակայն պետք է նաեւ հասկանա, թե ուր է տանում այդ պայքարը, իրական են արդյոք առաջադրված խնդիրները եւ համարժեք են արդյոք այդ խնդիրների համար առաջարկվող լուծումները», - ասել է Ռուստամյանը: Նա նշել է, որ ՀՅԴ-ն բազմիցս հայտարարել է իշխանափոխության անհրաժեշտության մասին, սակայն անմիջապես իշխանափոխություն պահանջել՝ իմանալով, որ այն տեղի չի ունենա, նշանակում է մարդկանց մեջ ապագա հիասթափություն սերմանել: