Իրական գործողությունների իմիտացիան կարող է լինել «երկու կողմից էլ, բայց՝ ոչ մեր»: Այս մասին նոյեմբերի 17-ին հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով եռյակի հետ իշխանությունների երկխոսության գնալու մասին հարցին:
«Ժամանակին ես եռյակին նախ հաջողություն մաղթեցի, ապա՝ արյունահեղությունից եւ ժողովրդի հիասթափությունից խուսափում: Միասին մենք կանենք հնարավոր ամեն ինչ», - վստահեցրել է պատգամավորը: Ըստ նրա՝ երկխոսությանը պատրաստ լինելու իշխանության հորդորներին կարելի կլինի հավատալ միայն 12 կետերի գործողության ծրագիրը տեսնելով, ընդ որում՝ այն պետք է համաձայնեցվի խորհրդարանական ուժերի հետ: «Միայն այդ դեպքում կարելի կլինի հավատալ համագործակցությանը պատրաստ լինելու հորդորներին», - նշել է Ռուստամյանը:




























