Ավստրալական Բրիսբեն քաղաքում տեղի ունեցած G20 գագաթնաժողովից հետո տեղական սրճարաններից մեկի ճաշացանկը համալրվել է նոր համբուրգերով, գրում է Russian Today-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ սրճարանների այցելուներին առաջարկվում է փորձել Big Bad Vlad (Մեծ չար Վլադը) անունով համբուրգերը:

Նոր արտադրանքը գովազդող ցուցապաստառներոի վրա արծվի, ձիու վրա եւ շան հետ պատկերված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը ժամանակից շուտ լքել էր Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում ընթացող G20-ի գագաթաժողովը:

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա չի մասնակցել աշխատանքային նախաճաշին եւ որոշել հենց այդ ժամանակ ամփոփիչ ասուլիսով հանդես գալ, որտեղ էլ հայտարարել է, որ գագաթաժողովն անցել է «բարիդրացիական եւ գործնական» մթնոլորտում: