Պետերբուրգի պետավտոտեսուչները  ճանապարհային երթեւեկության կանոնների խախտմամբ կանգնեցրած Ֆոլքսվագեն մակնիշի ավտոմեքենա են նկատել, հայտնում է LifeNews-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ տեսուչը ընթերակա վկաների հետ ստուգումներ է իրականացրել եւ տրանսպորտային միջոցը տարհանելու որոշում ընդունել: Որոշ ժամանակ անց մեքենայի սեփականատերը, նկատելով մեքենայի բացակայությունը, միանգամից հայտնել է պետավտոտեսուչներին, որ մեքենայի սրահում 4 ամսական երեխա է:

Պարզվել է, որ մգեցված ապակիներով մեքենայի հետեւի նստատեղում առանց մեծերի վերահսկողության նորածին է գտնվել: Տվյալ պահին որոշվում է ծնողներին պատասխանատվության ենթարկելու հարցը: