Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին:
Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը մեղքը հայկական կողմի վրա գցելով հայտարարել է, որ «թշնամական կողմը պետք է գիտակցի Ադրբեջանի գրավյալ տարածքներից իր զորքի դուրսբերման կարեւորությունը եւ չպետք է հայ երիտասարդներին պատերազմի մեջ ներքաշի»:
«Ադրբեջանի ԶՈՒ-ն ունակ է եւ պատրաստ է կանխել թշնամու ցանկացած սադրանք: Եթե թշնամական կողմը հերթական անգամ համարձակվի որեւէ ռազմական գործողություն ձեռնարկել, Ադրբեջանի զինված ուժերի կողմից անհապաղ հասցրած հարվածը կլինի գործուն եւ կործանարար, ինչը կդառնա մեծ կորուստների եւ ավերածությունների պատճառ», - ասվում է հայտարարությունում:




























