Շատ լավ է, որ Հայաստանի խորհրդարանում փոխըմբռնման մթնոլորտ է հաստատվել: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, խորհրդարանում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նրա խոսքով՝ պատգամավորները, ողջախոհություն եւ կամք դրսեւորելով, գաղափարական վեճերը չեն վերածում անձնականի:

«Շատ եմ ուրախանում, երբ տեսնում եմ, որ դահլիճում շատ հարցերի շուրջ տարաձայնություններ ունեցող պատգամավորները նիստի ավարտից հետո ընկերաբար շփվում են, քննարկում հարցեր, որոնց շուրջ նրանց կարծիքները չեն համընկնում: Մի խոսքով՝ առանց խոսափողի դուք շատ արդյունավետ եք շփվում: Միգուցե նիստերի ընթացքում բարձրախոսներն անջատե՞նք», - հումորով հարցրեց Սահակյանը: