Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանն իր կուսակցական ընկերոջ՝ Դավիթ Սանասարյանի սկսած հացադուլը որակում է՝ որպես մեծատառով քաղաքացու քայլ:

«Դավիթ Սանասարյանն ասում է, որ ինքն այս ձեւով իր ներդրումն է բերում մեր օդաչու քաջերի դիերը բերելու նպատակին: Սա անհատական քայլ է, յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում իր անելիքի ձեւը, ճանապարհը, կուսակցական որոշում չի եղել, կուսակցության հետ էլ չի քննարկվել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Անահիտ Բախշյանը:

Հարցին՝ հնարավոր է «Ժառանգության» այլ անդամներ էլ միանան Դավիթ Սանասարյանին, Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Ինձ համար կարող եմ պատասխանել. ես չեմ կարող հացադուլ անել»:

Նշենք, որ Դավիթ Սանասարյանն այս կերպ պահանջում է  ԵԱՀԿ-ից կոնկրետ քայլեր իրականացնել եւ վերադարձնել խոցված ուղղաթիռի երեք օդաչուներին: