Լիտվան, Լատվիան, Մեծ Բրիտանիան եւ Հունգարիան ԵՄ-ի Արեւելյան գործընկերության երկրների՝ ռազմական առաքելություններում եւ զինավարժություններում աջակցության հիմնադրամ կստեղծեն, հայտնում է «Դելֆին»:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հիմնադրամը նախատեսված է ԵՄ-ի ընդհանուր քաղաքականության ու պաշտանության գործում Արեւելյան գործընկերության երկրների մասնակցության աջակցությանը: Հիմնադրամին կարող են միանալ նաեւ այլ պետություններ, հայտնում է Լիտվային պաշտպանության նախարարությունը:

Նախատեսվում է, որ այս տարի պաշտպանության նախարարությունը հիմնադրամին մոտ 20 հազար եվրո կտրամադրի: Նման հիմնադրամի ստեղծման գաղափարն առաջադրել է Լիտվան՝ 2013թ. երկրորդ կիսամյակում ԵՄ-ի խորհրդում նախագահության ընթացքում: