Հայաստանի խորհրդարանի պատգամավորների արտերկրյա գործուղումները ծառայում են երկրին: Այդ մասին խորհրդարանում հայտարարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նրա կարծիքով, նման գործուղումները քննադատելն անիմաստ է եւ անարդարացի:
«Մարդիկ, որոնք քննադատում են, չեն հասկանում մի բան. Եթե մենք միջազգային շփումներ չունենանք, չի լինի ոչ տնտեսություն, ոչ զարգացում: Ինչ արվում է, արվում է առավելագույն բարենպաստ իրավիճակի համար, որ տնտեսությունը զարգանա»,- ասել է Սահակյանը:
Պոպուլիզմի դրսեւորում է նա անվանել ճանապարհային տենդերների ընթացքում փողերի լվացման մեղադրանքը: «Մարդիկ ուզում են, որ հանրապետությունը հրաժարվի ճանապարհների վերանորոգումից: Նրանք չեն հասկանում, որ միջավայրը մարդու շուրջ պետք է գեղեցիկ եւ հարմար լինի»,- ասել է Գալուստ Սահակյանը:




























