2014թ. խաղողի բերքը Հայաստանում աճել է 7,5 տոկոսով: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 18-օմ լրագրողների հետ զրույցում հայտարարել է գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը:
Նրա խոսքով, եթե 2013թ. հավաքվել է 240,8 հազար տոննա խաղող, ապա 2014թ.՝ օպերատիվ տվյալներով՝ 258 հազար տոննա:
Ավելացել է նաեւ մթերման ծավալը, նախորդ տարի՝ 167 հազար, 2014-ին՝ մոտ 184 հազար: Հանրապետությունում աճել են նաեւ գնորդ ընկերությունների թիվը՝ 45-ից 50: «Պատկերավոր ասած, 2013թ. սառնամանիքի հետքերն անցնում են»,- նշել է նա:
Նշենք, որ ըստ մաքսային վիճակագրության, 2014թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանն արտահանել է 3410 տոննա խաղող՝ նախորդ տարվա 2910 տոննայի դիմաց: Մոտ 75 տոկոսն արտահանվել է Ռուսաստան, 25 տոկոսը՝ Վրաստան:




























