Թուրքիայի մայրաքաղաքի դպրոցներից մեկում 12-ամյա 4 տղաներ բռնաբարել են իրենց համադասարանցուն եւ նկարահանել։
Թուրքական Radikal պարբերականի փոխանցմամբ՝ Անկարայի Ալթընդաղի շրջանի դպրոցում դասերից մեկի ժամանակ ուսուցիչը նկատել է, որ 4 աշակերտներ բջջային հեռախոսով ինչ-որ տեսանյութ են դիտում։ Ուսուցիչը կարողացել է վերցնել հեռախոսը եւ տեսանյութը դիտելուց հետո շոկի մեջ ընկել։
12-ամյա 4 տղաները դպրոցի բակում բռնաբարել են իրենց համադասարանցի մեկ այլ տղայի։ Տղաներիղ մեկն էլ հեռախոսով տեսագրել է տեղի ունեցածը։ Ուսուցիչն իսկույն խոսել է բռնաբարված երեխայի հետ, ով ստիպված պատմել է տեղի ունեցածը։ Դրանից հետո ուսուցչի ահազանգի վրա դպրոց եկած ոստիկանները ձերբակալել են 4 տղաներին։





























