Ռուսաստանն ընդունել է Դոնբասի իրավիճակի շուրջ բանակցություններ վարելու Ուկրաինայի հրավերը, սակայն երկրի հարավ-արեւելքի ներկայացուցիչների մասնակցության պայմանով, հայտնում է BFM-ն՝ մեջբերելով ՌԴ-ի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինին:
Կարասինը ընդգծել է, որ բոլոր պայմանավորվածությունները պետք է կատարվեն, սակայն «Կիեւի իշխանությունները նախկինում քննարկված բոլոր հարցերի ու պայմանավորվածությունների շուրջ անպատասխանատու վերաբերմունք է ցուցաբերում»:
Կարասինը փաստել է, որ իրավիճակը փոխվել է: «Ուկրաինայի հարավ-արեւելքում կան մարդիկ, ում վստահում է ժողովուրդը: Նրանց հետո պետք է երկխոսություն ծավալել, այլ ոչ թե անարդյունավետ գաղափարների շուրջ տարատեսակ բանակցային ձեւաչափեր առաջ քաշել: Այն, ինչ այժմ տեղի է ունենում Ուկրաինայի հարավ-արեւելքում, կարելի անվանել սոցիալ- տնտեսական շնչահեղձություն եւ ստորացում, բայց ոչ լիարժեք բանակցությունների ձեւաչափ», - աղբյուրը մեջբերում է Կարասինին:
Հիշեցնենք, որ նոյեմբեր 18-ին Ուկրաինան Ռուսաստանին հրավիրել էր չեզոք տարածքում երկրի արեւելքի իրավիճակի ապասրման վերաբերյալ լուրջ բանակցություններ անցկացնել:





























