Պարզվում է, որ բաժակի գույնը, որի մեջ մատուցվում է սուրճը, ազդում է ըմպելիքի համի ընկալման վրա: Մասնագետների խոսքով՝ սա զուտ հոգեբանական երեւույթ է: Օրինակ, ավելի վաղ կատարված փորձերը ցույց են տվել. եթե կարմիր գույնով ելակի մուսսը մատուցում են սպիտակ ափսեի մեջ, այն 10%-ով ավելի քաղցր եւ 15%-ով ավելի բուրավետ է թվում, քան սեւ սպասքով մատուցման դեպքում, գրում է Hospitality Magazine-ը:
Այս անգամ ուշադրութան կենտրոնում սուրճն է: Առավել արդիական տեղեկություններ ստանալու համար գիտնականները դիմել է սրճարանների մեկի աշխատակցին: Վերջինս հայտնել է, որ կերամիկական բաժակի մեջ սուրճն ավելի դառն է թվում, քան ապակյա բաժակի դեպքում: Հավանաբար, գույնը (դարչնագույն) կապված է դառնության հետ, հայտնում է MedDaily-ն:
Օրինակ, սպիտակ բաժակով սուրճը համարվում էր ավելի քիչ քաղցր, քան թափանցիկ կամ երկնագույն գավաթովը: Սուրճով լի բաժակի տեսքի ազդեցությունը բացառելու համար մասնագետները թեստավորել են նմանատիպ ապակե բաժակներ՝ տարբեր գույնի բռնիչներով: Գույնը միանշանակ ազդել է ըմպելիքի ընկալման վրա: Միաժամանակ սուրճի տաքությունը մարդկանց ընկալումներում հաճախ կապվել է նրա թնդության հետ:




























