Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի 8-ամյա բնակիչ Էրիկ Ներկարարյանը տառապում է հազվագյուտ հիվանդությամբ, որը կարելի է բուժել միայն Եվրոպայում: NEWS.am-ի խմբագրություն դիմած Էրիկի հարազատները պատմեցին, որ Էրիկն ունի ծանր հիվանդություն՝ «Ալեքսանդրի համախտանիշ», նա բուժման երկարատեւ կուրս է անցել, սակայն ապարդյուն:

Նրանք պատմեցին, որ փոքրիկը բուժման տարբեր կուրսեր է ստացել Հայաստանում, սակայն դրանցից եւ ոչ մեկը երեխայի վիճակը չեն բարելավվել:

«Ապրում են վարձակալած բնակարանում, երեխայի հայրը մահացել է 3 տարի առաջ, իսկ մայրը չի կարողանում աշխատել` երեխային է խնամում»,- ասացին հարազատները:

Էրիկին օգնելու համար բացվել է դրամային հաշվեհամար Հայէկոնոմբանկում՝

163009926243

Ստացող` Եպրաքսիա Ղազարյան