Դանիայի գյուղատնտեսության նախարար Դան Յորգենսենը հանդես է եկել երկրի ազգայի ուտեստը որոշելու շուրջ քվեարկություն անցկացնելու նախաձեռնությամբ: Նախապես մրցույթին մասնակցել է 24 ուտեստ: Ձայների հաշվարկից հետո դանիական թիվ մեկ ազգային ուտեստ է ընտրվել կարտոֆիլի խավարտով տապակած խոզի միսը, որը մատուցվում է մաղադանոսի սոուսով: Ռոստբիֆով դանիական ավանդական բաց սենդվիչն ընդամենը երկրորդ տեղն է գրավել:

Ըստ Euromag-ի, ախորժաներ ուտեստը պատրաստելու համար հարկավոր է 600 գրամ խոզի միս, 1 կգ կարտոֆիլ, 30 գր. կարագ, 3 թ/գ ցորենի ալյուր, 2 կապոց մանրացրած մաղադանոս, աղ եւ պղպեղ:

Կարտոֆիլի խավարտը կարելի է պատրաստել ինչպես կեղեւով, այնպես էլ առանց դրա՝ ըստ ճաշակի: Կարտոֆիլը դնում են կաթսայի մեջ, ջուր լցնում, աղ եւ պղպեղ ավելացնում: Այնուհետեւ 15-20 րոպե թողնում են տաքացված ջեռոցում:

Խոզի միսը հարկավոր է կտրատել 5 մմ հաստությամբ: Միսը մարինացնում են աղով եւ պղպեղով, շուրջ մեկ րոպե բոլոր կողմերից տապակում, այնուհետեւ դնում թղթե անձեռոցիկի վրա՝ յուղի մնացորդներից չորացնելու համար:

Սոուսը պատրաստում են՝ կտրատած կանաչին խառնելով կարագի, ալյուրի եւ մի քիչ կաթի հետ: Խոհարարական գլուխգործոցի պատրաստման համար շուրջ 45 րոպե է հարկավոր: