Փարաքարի  Սուրբ Հարություն եկեղեցում այլեւս հոգեհանգիստի արարողություններ չեն անցկացվի: NEWS.am-ի տեղեկություններով՝  բնակիչները երկար ժամանակ պայքարում էին այս խնդրի հետ կապված: Նրանց դժգոհության առիթն այն էր, որ երբ ցանկանում էին գնալ եկեղեցի, այնտեղ հոգեհանգստի արարողություն է իրականացվում: Բնակիչները դժգոհում էին, որ անցկացվող հոգեհանգստյան արարողությունների պատճառով այդ տարածքում ճանապարհները փակ էին լինում, երեխաների հետ անհնար էր կողքով անցնել եւ այլն:

Մեր ունեցած տեղեկությունները փորձեցինք ճշտել Արմավիրի թեմից: NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ իսկապես որոշում է կայացվել այդ եկեղեցում այլեւս հոգեհանգստի արարողություն չանցկացնել: