Երեխաներն օրվա ընթացքում քնատ են լինում սմարթֆոնների եւ սոցիալական ցանցերի օգտագործման պատճառով: Շատերը շատ ուշ են պառկում քնելու, քանի նոր երկար հեռուստացույց են դիտում: Այդ պատճառով, ըստ The Times of India-ի, լավ չեն քնում եւ արագ են հոգնում:
Հետազոտությանը մասնակցել են 10-12 տարեկան երեխաներ: Նրանք հարցաթերթիկներ են լրացրել եւ հատուկ սարքեր կրել, որոնք արձանագրել են նրանց քնած եւ արթուն լինելու ժամանակահատվածը:
Այդ տարիքում երեխաները պետք է պառկեն մինչեւ երեկոյան 9-ը եւ քնեն 8-9 ժամ: Իրականում, շատերը քնելու պառկել են երեկոյան 11-ից հետո: Ըստ MedDaily-ի, նման մասնակիցների տրամադրությունն ավելի վատ է եղել, քան նրանցը, ովքեր վաղ են պառկել:
Հետազոտողները ծնողներին խորհուրդ են տալիս վերահսկել երեխաների քնի ռեժիմը: Բացի այդ, նրանք նշում են. երբ երեխայի ննջասենյակում հեռուստացույց կա, նա ավելի քիչ է քնում, քան այն երեխան, որի սենյակում այն բացակայում է:




























