Երեւանում վաղ առավոտից տեղացող առատ ձյունը որեւէ կերպ չի ազդել «Շտապօգնության» աշխատանքի վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Նա նշեց, որ «Շտապօգնությունը» շարունակում է բնականոն աշխատել, տեղացած ձյունը որեւէ կերպ չի ազդել ոչ կանչերի քանակի, ոչ էլ դրանց սպասարկման վրա: Ընդհանուր առմամբ, կանչերի թիվը Երեւանում ամառվա համեմատ ավելացել է, այժմ «Շտապօգնությունը» օրական մայրաքաղաքում սպասարկում է մոտ 660 կանչ: Ինչպես միշտ, ահազանգերը ամենից շատ կապված են սիրտ-անոթային հիվանդությունների, տրավմաների, սուր-շնչառական վարակների հետ:
«Ձյունը որեւէ կերպ չի ազդել մեր աշխատանքի վրա, մենք պատրաստ ենք ձմեռվան, մեքենաները առայժմ ճանապարհներին որեւէ դժվարության չեն հանդիպել, ձյան հետ կապված կանչեր էլ դեռ չեն եղել»,-ասաց Թագուհի Ստեփանյանը:




























